Հայ-վրացական սահմանին բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են

Պատահարներ 30.12.2019   10:33   1201
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Դեկտեմբերի 30-ին, ժամը 09:05-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել 5 փրկարար ծառայող:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 16:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի Հանրապետության միջպետական սահմանն ընկած հատվածում այրվում է անտառածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 28 փրկարար ծառայող և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 139 փրկարար ծառայող:

Պարզվել է, որ Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման ընկած հյուսիսային հատվածում՝ մոտ 30 կմ ճակատային գծով այրվում է բուսածածկույթ: Տեղանքի դժվարամատչելիության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են մեծ դժվարությամբ: Ժամը 01:40-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են:

Դեկտեմբերի 24-ին, ժամը 04:43-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, որոնց մասնակցել են 172 փրկարար ծառայող, 22 միավոր տեխնիկա և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:20-ին:  Հրդեհի մակերեսը կազմել է 500 հա, որից 300 հա՝ խոտածածկ, իսկ 200 հա՝ անտառածածկ տարածք (2 հա չորացած ծառեր)։ Ժամը 18։30-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

Դեկտեմբերի 25-ին, ժամը 07:30-ին հրդեհի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 28 և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 15 փրկարար ծառայող:

Հրդեհը մեկուսացվել է ս. թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 17:20-ին: Հրդեհի մակերեսը կազմել է 500 հա, որից 300 հա՝ խոտածածկ, իսկ 200 հա՝ անտառածածկ տարածք (2 հա չորացած ծառեր)։

Ժամը 16։55-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

Դեկտեմբերի 26-ին, ժամը 07:30-ին հայ-վրացական սահմանի մոտակայքում՝ Պրիվոլնոյե գյուղի մոտակա սարալանջին վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 5 հրշեջ-փրկարար և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 30 փրկարար (6 oժանդակ տեխնիկա): Ժամը 17։30-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

Դեկտեմբերի 27-ին, ժամը 08:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել 45 փրկարար ծառայող: Մոտ 500 հա տարածքում առկա են եղել ծխացող օջախներ (կոճղեր և ճյուղեր): Ժամը 16:05-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

Դեկտեմբերի 28-ին, ժամը 09։00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Ժամը 17:00-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

Դեկտեմբերի 29-ին, ժամը 10:45-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 5 փրկարար ծառայող: Կա 1 ծխացող օջախ: Ժամը 17։05-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon