Հայ-վրացական սահմանի կուտակումները կապված են ռազմական դրության հետ

Իրադարձային 06.11.2020   14:44   63

Արդեն երրորդ օրն է հայ-վրացական սահմանային անցակետում թեթև բեռնատարների վարորդներին թույլ չեն տալիս վերադառնալ Վրաստան, գրում է aliq.ge-ն:

Նշված անձիք Վրաստանի քաղաքացիներ են, որոնք հետագայում նաև Հայաստանից են ստացել քաղաքացիություն․ ըստ ՀՀ-ում գործող ռազմական դրության՝ այս պահին առաջնային է ՀՀ քաղաքացիությունը:

Ինչպես «Ալիք մեդիային» հայտնեցին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից, ռազմական դրության հետ կապված 18-50 տարեկան արական սեռի ներկայացուցիչ ՀՀ քաղաքացիների ելքը երկրից արգելվում է:

Փորձեցինք պարզել նաև, թե ինչպես վարվեն երկքաղաքացիները, որոնք հանդիսանալով Վրաստանի քաղաքացի պարտադիր ծառայություն են անցել Վրաստանում, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունից ասացին, որ նման անձիք պետք է դիմեն մոտակա զինվորական հավաքակայան, որտեղ էլ անձի տվյալները պարզելուց հետո, հնարավորության դեպքում կտրվի համապատասխան վկայական, ըստ որի անձին իրավունք կտրվի լքել երկիրը:


 Պիտակներ
         Հայ-վրացական սահման


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb