Հայ-վրացական գործակցություն՝ հեղինակային իրավունքի պաշպանության ոլորտում

Իրադարձային 07.10.2019   15:44   102
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հեղինակային իրավունքի և իրավատերերի վրացական ասոցիացիայի» հրավերով օրեր առաջ  Թբիլիսիում կազմակերպված՝ «Երաժշտական ձևավորումներին առնչվող ինովացիոն մեդիալուծումներ» խորագրի ներքո անցկացված սեմինար-հավաքին մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը: 
Սեմինարի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ մասնակիցներն անդրադարձել են նաև հեղինակային իրավունքի պաշտպանվածության և թափանցիկության ապահովման կարևորությանը: Ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդր Գվարիշվիլին ընդգծել է,որ  նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ու հեղինակների հետ տարվող գրագետ ու հետևողական աշխատանքի պտուղներն իրենց երկար սպասեցնել չեն տա:

Անդրադառնալով հայ գործընկերների հետ քննարկվող խնդիրներին նա նաև հավելել է,որ հայ-վրացական գործակցությունից մեծապես կշահեն բոլորը՝ թե՛ հայ, և թե՛ վրացի հեղինակները:

Հայկական պատվիրակության ներկայացուցիչ պրոֆեսոր Սարգիս Ղանթարջյանն էլ  ողջունելով սեմինարի մասնակիցներին, ներկայացրել է հայկական կողմի՝ ոլորտին առնչվող մի շարք դիտարկումներ:
 Այսօրինակ հանդիպումները շարունակական են դառնալու: 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         հեղինակային իրավունք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon