Հայ փրկարարների թիմը ամեն պահի պատրաստ է մեկնել Իրան

Իրադարձային 08.11.2019   14:12   170
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ԱԻ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության պետերը փրկարար ծառայության տնօրենին զեկուցեցին ընթացիկ աշխատանքների և առկա խնդիրների մասին:

«Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Աթոյանը տեղեկացրեց, որ Բազումի լեռնաշղթայում հրդեհի մարման ժամանակ վիրավորված Էդգար Գրիգորյանի առողջական վիճակը արդեն համեմատաբար լավ է, կա հստակ դրական դինամիկա:

Փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը զեկուցեց այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում գրանցված երկրաշարժից հետո Հայաստանի քաղաքային որոնողափրկարարական թիմը՝ որը համապատասխանում միջազգային INSARAG չափանիշներին, բերվել է պատրաստականության բարձր աստիճանի, լուծված են տեխնիկական և նյութական ապահովմանը վերաբերող բոլոր հարցերը, և անհրաժեշտության դեպքում հայ փրկարարների թիմը ամեն պահի պատրաստ  է մեկնել Իրան:

Այնուհետև Փրկարար ծառայության տնօրենը խոսեց մի շարք խնդիրների մասին և տվեց կոնկրետ հանձնարարականներ:

Գեներալ մայոր Գաբրիելյանը հանձնարարեց ստուգել բոլոր մարզային ստորաբաժանումներում ռադիոկապի առկայությունը և զեկուցել իրեն, հանձնարարեց հետևել անձնակազմի կողմից մարտական հագուստի կրման, ինչպես նաև ձմեռային սեզոնի անցման կանոնների պահպանմանը:

Փրկարար ծառայության տնօրենը համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել պայթուցիկ սարքերի ձեռքբերման գործընթացը, որը անհրաժեշտ է կանխարգելիչ  քարաթափումներ իրականացնելու համար:

Փրկակար ուժերի վարչության պետին հանձնարարվեց պատշաճ կերպով կազմակերպել Մարզահամերգային համալիրում առաջիկայում կայանալիք խոշոր հատուկ տակտիկական ուսումնավարժանքի անցկացումը, որի ընթացքում օգտագործվելու է նաև ուղղաթիռ: 

Քննարկվեցին նաև Սևան քաղաքում հատուկ ջրափրկարարական ջոկատի տեղակայման համար շենքի կառուցման, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի գործառույթների շրջանակի ընդլայման, ինչպես նաև Փրկարար ծառայության կազմում առաջիկայում սպասվող կառուցվածքային փոփոխությունների հետ կապված մի շարք հարցեր:

Գեներալ-մայոր Գաբրիելյանը տվեց նաև կարգապահության և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք հանձնարարականներ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         փրկարարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon