Հայ ուսանողները WCIT-ի հյուրերին կզարմացնեն իրենց նորարարություններով

Իրադարձային 05.10.2019   13:47   88
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանցի ուսանողներն ու աշակերտները WCIT 2019-ի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում աշխարհի 70 երկրներից եկած ավելի քան 2500 մասնակիցներին ու հեղինակավոր հյուրերին կզարմացնեն իրենց ստեղծած ռոբոտներով, անօդաչու թռչող սարքերով, կառավարվող պրոթեզներով և նորարարական այլ աշխատանքներով: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի օգնական Արման Անդրիկյանը պատմեց համաժողովի շրջանակում անցկացվելիք էքսպոյում ի դեմս նախարարության՝ Հայաստանի Հանրապետության տաղավարում սպասվող հետաքրքիր ցուցադրությունների մասին:

«Մեկ տաղավարի շուրջ ներկայացված են լինելու մի քանի կրթական կազմակերպություններ՝ «Թումո»-ն, «Արմաթ»-ը, «Այբ»-ը, Երևանի պետական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը, Դիլիջանի միջազգային դպրոցը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, և «Ֆաբլաբ»-ը: Նպատակն այն է, որ բոլոր կրթական ծրագրերը համախմբենք մեկ տաղավարի շուրջ և ցույց տանք մեր աշակերտների, ուսանողների աշխատանքները»,-ասաց Անդրիկյանը:

Տաղավարում սպասվում են բավականին հետաքրքիր ցուցադրություններ,  ցուցադրվելիք գրեթե բոլոր աշխատանքներն ուսանողներինն ու աշակերտներինն են: ԵՊՀ-ն կներկայացնի թռչող անօդաչու սարքերը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ ուսանողների ստեղծած ռոբոտները, որոնք կարողանում են մտնել ցանկացած խողովակի մեջ և նկարել: Բժշկական համալսարանն ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հյուրերին կզարմացնեն համատեղ ստեղծած պրոթեզով՝ արհեստական ձեռքով, որը կառավարվում է մարդու կողմից: Ցուցադրվելիք այլ հետաքրքիր աշխատանքների վերաբերյալ փակագծերն Անդրիկյանը չբացեց:

ՏՏ համաշխարհային համաժողովն անցկացվելու է Երևանում՝ Մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 6-9-ը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         WCIT


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon