Հայ ուղևորափոխադրողները համահանրապետական գործադուլ կհայտարարեն

Իրադարձային 10.05.2019   13:01   132
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօրվա ասուլիսին Վարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը  հայտնեց, որ Հայ ուղևորափոխադրողները մայիսի 10-ի ժամը 14-.00-ից սկսում են համահանրապետական գործադուլ։

Գործադուլը կսկսվի Արմավիրից։ 

Ոստիկանության խնդրանքով ակցիայի մասնակիցները չեն փակի փողոցները, բայց հույս ունեն հանդիպել մարզպետին։  Ակցիան նախատեսվել էր սկսել Վանաձորից, բայց տոների պատճառով որոշվեց հետաձգել։

Բողոքի գործողությունը տեղի է ունենալու գազի գնի հետ կապված ստեղխված իրավիճակի պատճառով։ Ավելի վաղ հեղուկացված գազը չափվում էր խորանարդ մետրով, մայիսի 1-ից՝ կիլոգրամով։ Արդյունքում՝ իրավիճակը ցույց տվեց, որ գին-ծավալ հարաբերակցությունը վատացել է։ «Մենք ուզում ենք հասկանալ։ Կամ վարորդներն են ստում։ Կամ կառավարությունը մաթեմատիկայի հետ խնդիրներ ունի և փորձում է խաբել՝ սուսուփուս բարձրացնելով գազի գինը, կամ լիցքավորողներն ինչ-որ բան այնպես չեն հասկացել»,- նշել է Տիգրան Հովհաննիսյանը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Հայ ուղեւորափոխադրողներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon