Հայ բռնցքամարտիկները կպայքարեն Ուկրաինայի մրցաշարի ոսկե մեդալների համար

Սպորտ 06.04.2021   16:00   40

Հինգ հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող Միկոլա Մանգերի անվան 15-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ և կպայքարեն ոսկե մեդալների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` չեմպիոնի տիտղոսի համար եզրափակիչ մենամարտում ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

 Միկոլա Մանգերայի անվան մրցաշարում ևս 5 հայ բռնցքամարտիկ կարժանանա բրոնզե պարգևի: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կկանգնեն 52 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշայիններ Արսեն Պողոսյանն ու Արմեն Մաշակարյանը:

Եզրափակիչները կկայանան ապրիլի 6-ին Երևանի ժամանակով 19:30-ից սկսած:


 Պիտակներ
         բռնցքամարտիկներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb