Հայ ազգի «ֆանատը»

Քաղաքական 15.01.2019   13:00   297

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն, անդրադառնալով 7-րդ գումարման ԱԺ աշխատանքներին, լրագրողների հետ զրույցում ասել է․ «Ժողովուրդը սպասում է, որ լավ է լինելու, որ աշխատավարձները, թոշակները բարձրանալու են, էժանություն պետք է լինի: Մենք էլ դրան նպաստելու ենք»։
Նա հակադարձեց ՀՀԿ-ական էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե «ԱԺ-ում ընդդիմություն չկա, բոլորը Նիկոլ Փաշինյանի ֆանատներն են»: «Ես քաղաքականությունից դուրս ունեմ ֆանատներ: Ինչու ոչ, հայ ազգը չունի՞ ֆանատներ: Օրինակ, մեկը ես՝ ֆանատ եմ հայ ազգի կապակցությամբ: Սորոսից հեռու եմ, այլասերվածությունից, հայկական եկեղեցին պահում, պահպանում ենք, մեր ավանդույթները: Ասում են՝ եթե ուզում ես մի ազգի ճանաչել, գնա երկրորդ քաղաքը: Վրացուն ճանաչելու համար պետք է գնաս Քութայիսի, հային ճանաչելու համար՝ Գյումրի»,-ասել է Ղուկասյանը:
 



 Պիտակներ
         Վարդան Ղուկասյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon