Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Օրացույց 05.12.2020   10:00   793

Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օրը

Ս. Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետը ծնվել է 280թ. Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիա քաղաքի մոտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո: Ավետարանական պատգամը՝ «Վաճառիր քո ունեցվածքը և տուր աղքատներին» (հմմտ. Մատթ. 19:21), իր կյանքի նշանաբանն է դարձնում` խնամելով աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին և որբերին: Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը: Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզել: Խաղաղության վերահաստատվելուն պես՝ վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325թ. Նիկիայի տիեզերաժողովին: Մահացել է 326 թվականին: Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է`առավելաբար հայտնի «Սանտա Կլաուս» անվամբ:

Ս. Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օր

Ս. Գրիգոր Սքանչելագործը ծնվել է Պոնտոսի (Սեբաստիա) Նեոկեսարիա քաղաքում ազնվականի ընտանիքում, շուրջ 210 թվականին: Գրիգորը մտադիր էր հմտանալ օրենսգիտության և հռետորության մեջ, սակայն Աստված նրա և իր եղբոր համար այլ ճանապարհ էր նախասահմանել. նրանք ուսանում են Աթենքում, ապա Պաղեստինյան Կեսարիայում`աշակերտելով այն ժամանակվա ամենահեղինակավոր քրիստոնյա մտավորականին` Որոգինեսին: Նեոկեսարիա վերադառնալով` նա ձեռնադրվում է քաղաքի եպիսկոպոս: Ավանդության համաձայն` Ս. Գրիգորի եպիսկոպոս ձեռնադրվելու օրերին Նեոկեսարիայում հազիվ 17 քրիստոնյա կար, իսկ մահվան օրերին` ընդամենը 17 հեթանոս: Իր անվան հետ կապված բազմաթիվ հրաշքների համար արժանացել է «Սքանչելագործ» մակդիրին: Ս. Գրիգորն աչալրջությամբ կառավարեց թե իրեն վստահված թեմն ու ժողովրդին, թե եղավ մեծ մատենագիր` թողնելով բազմաթիվ աստվածաբանական երկեր:
Նա վախճանվել է 270 թվականին խաղաղ մահվամբ:

Ս. Նիկողայոս Հայրապետը ծնվել է Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիայի մոտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու` Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո: Ավետարանական պատգամը` <<Վաճառիր ունեցվածքդ և բաժանիր աղքատներին>>(հմմտ. Մտթ. ԺԹ 21), իր կյանքի նշանաբանն է դարձնում` խնամելով աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին և որբերին: Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը: Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզելուց: Խաղաղություն վերահաստատվելուն պես վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325 թվականին Նիկիո Տիեզերաժողովին: Մահացել է 326 թվականին: Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է` առավելաբար հայտնի Սանտա Կլաուս անվամբ:

Ս. Մյուռոն եպիսկոպոսը ծնվել է մոտ 350 թվականին: Նա մեծ հրաշագործ էր` հայտնի իր ողորմությամբ և բարեգործությամբ: Քրիստոնյաների հալածանքների ժամանակ, երբ Ս. Մյուռոնը Կրետեի եպիսկոպոսն էր, քաջալերում և խրախուսում է բոլորին` ինքը ևս անհամբեր սպասելով նահատակության պսակն ստանալուն:  Սակայն Աստծո կամքով հասնում է մինչև խոր ծերություն` 100 տարեկանում ավարտելով իր բարեպաշտ կյանքը:


 Պիտակներ
         եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb