Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Օրացույց 10.11.2020   10:00   879

Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի

Ս. Դեմետրիոսը, որ ծնվել էր Պարսկաստանում, ապրել է Կոստանդիանոս Մեծի իշխանության օրոք: Հավատալով Քրիստոսին` առանձնացել է Մծբինի մենաստան, Միջագետք, այնուհետև փոխադրվել է Թեոդոսիոպոլսյան մենաստան, ուր և ձեռնադրվել է սարկավագ: Վարդապետի` իրեն քահանա ձեռնադրելու մտադրության հետ չհամաձայնվելով և իրեն անարժան համարելով այդ աստիճանին, հեռացել է Եփրատի մոտ գտնվող մի լքված քարանձավ:

Հուլիանոս Ուրացող կայսրը, իր զորքերով պարսից դեմ կռվելու նպատակով, անցնելով Դեմետրիոսի քարանձավի մոտով և մուտքի մոտ տեսնելով մարդկանց բազմություն, որոնք սպասում էին բժշկվելու, հրամայում է քարերով փակել քարանձավի մուտքը, որտեղ գտնվում էին սուրբն ու իր երկու աշակերտները: Հետագայում նահատակների հրաշագործ մասունքները դուրս են բերվում քարանձավից:

Ս. Բասիլիսկոս քահանան նահատակվել է 362 թվականին Հուլիանոս Ուրացող կայսեր կողմից: Բասիլիկոսը մեղադրում է կայսերը Քրիստոսին ուրանալու համար: Վերջինս հրամայում է ամեն օր նահատակի կաշվից կտրել յոթ կտոր: Բազում բզկտումներից հետո ծերունի սրբի մարմինը խողխողում են շիկացած երկաթներով:


 Պիտակներ
         եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb