Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Օրացույց 05.08.2019   10:00   182
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի և Հուստիանե կույսի, Եվփիմե կույսի և 45 վկաների, Քրիստինե կույսի հիշատակության օրը

Կիպրիանոսն ապրել և գործել է 3-րդ դարում: Ըստ «Հայսմավուրք»-ի՝ նա ազնվական և մեծահարուստ մարդկանցից էր, իմաստուն և մոգության արվեստում հմտացած: Նույն քաղաքում էր բնակվում նաև մի քուրմի դուստրը՝ Հուստիանեն, ով քրիստոնյա դառնալով՝ ճշմարիտ հավատի է բերում նաև իր ծնողներին: Ստանալով կռապաշտ իշխանի ամուսնության առաջարկը՝ մերժում է, պատճառաբանելով, որ ինքն արդեն Քրիստոսի հարսնացուն է: Իշխանը խնդրում է Կիպրիանոս մոգի աջակցությունը, սակայն վերջինս, ազդվելով կույսի գերբնական ուժից, քրիստոնյա է մկրտվում և կարճ ժամանակում եպիսկոպոս դառնալով՝ նվիրվում է քարոզչական առաքելության: Իսկ Հուստիանեն ձեռնադրվում է սարկավագուհի: Դեկոսյան հալածանքների ժամանակ Կիպրիանոսն աքսորվում է և գլխատվում: Նահատակվում է նաև Հուստիանե կույսը:

Եվփիմեն քրիստոնյա ընտանիքի զավակ էր և իր ողջ կյանքն Աստծուն ընծայելու համար կուսության ուխտ էր արել: Նա իր 45 ընկերուհիների հետ հրաժարվում է քաղաքի հեթանոս աստվածներից մեկի պատվին կազմակերպված հանդեսին մասնակցել և թաքնվում է: Հայտնաբերվելով և ատյան տարվելով՝ Եվփիմեի ընկերուհիները տեղում սրախողխող նահատակվում են, իսկ նա, դաժան կտտանքների ենթարկվելով, նետվում է գազանների մոտ, որտեղ Աստծո օգնությամբ անվնաս է մնում: Սակայն գերադասելով մեռնել գազանների ժանիքներից, քան մարդկանց չարությունից, խնդրում է Աստծուն և այդպես էլ մարտիրոսանում: 

Քրիստինե կույսը Փյունիկիայից էր, կառավարչի դուստր: Բարձր աշտարակ կառուցելով և ոսկե ու արծաթե կուռքեր տեղադրելով՝ հայրն իր դեռատի դստերը կարգում է քրմուհի: Բայց Քրիստինեն, երկնային ներշնչումով, ըմբռնելով քրիստոնեության վեհությունը և հեթանոսության ոչնչությունը, փշրում է կուռքերը, վաճառում դրանք և գումարը բաշխում աղքատներին: Դրա համար նա անասելի չարչարանքների է ենթարկվում և նահատակվում:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon