«Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան լարվածության հարցը «եռում է» ԵԽԽՎ-ում. «Առավոտ»

Մամուլ 11.09.2020   12:08   55

Երեկ ավարտվեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի փակ նիստը: Aravot.am-ի տեղեկություններով՝ այն բավականին լարված մթնոլորտում է անցել: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները՝ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից, թեժ քննարկումների ժամանակ կոշտ հակադարձել են ադրբեջանական կողմի պնդումներին՝ ներկայացնելով հայկական դիրքորոշումը: 

Մոնիտորինգային հանձնաժողովի՝  երեկ կայացած փակ նիստում ելույթներով հանդես եկան այս հարցով համազեկուցողները՝ Հայաստանի համազեկուցող, Ֆինլանդիան ներկայացնող պատվիրակ Կիմմո Կիլյունենը, Ադրբեջանի հարցով համազեկուցողներ ավստրիացի պատվիրակ Ստեֆան Շեննախը եւ Մեծ Բրիտանիան ներկայացնող պատվիրակ Ռոջեր Գեյլը: Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև ատոմակայանի հարցին, ապրիլյան պատերազմին և այլն: Նշենք, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանն ըստ օրակարգի նախատեսված է հոկտեմբեր ամսին:

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան իրադարձությունների հարցն օրեր առաջ քննարկվել էր նաև ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստի ընթացքում:

Ամբողջական՝ aravot.am-ում



 Պիտակներ
         Առավոտ, ԵԽԽՎ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb