Հայ-ադրբեջանական սահմանին երկկողմ ինժեներական աշխատանքներ են ընթանում

12.08.2019   16:19   86
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայ-ադրբեջանական սահմանին երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների արդյունքում հայկական կողմը նշանակալի ձեռքբերումներ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«ՊՆ իրականացվող քաղաքականությունը հետևյալն է՝ չթողնել հակառակորդին ունենալ դիրքային առավելություն: Իրականացվող ինժեներական ինտենսիվ աշխատանքների շնորհիվ ՀՀ բոլոր սահմանամերձ շրջաններում մենք ձեռքբերումներ ունենք»,-նշեց Բալայանը:

Ըստ Բալայանի՝ Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ՀՀ ԶՈւ կողմից վերահսկելի է և համեմատաբար հանգիստ:

«Սահմանին լարվածությունը մեծ չէ, համեմատաբար հանգիստ է վիճակը: Ես երեկ եղել եմ Վայոց Ձոր մարզի Խաչիկ և Արենի գյուղերում, որտեղ իրավիճակը համեմատաբար հանգիստ էր, կրակոցներ գրեթե չկային: Զանգակատուն բնակավայրից մի փոքր այն կողմ գտնվող մարտական դիրքերում կային կրակոցներ, բայց դրանք նույնպես քիչ էին: Ելփին գյուղի ուղղությամբ կրակոցներն էլ հիմնականում կապված են սահմանին տարվող ինժեներական աշխատանքների հետ»,-ասաց Բալայանը և հավելեց, որ կրակոցները որևէ կերպ չեն ազդում օպերատիվ իրավիճակի վրա:

Փոխնախարարը շեշտեց, որ վերջին 2 շաբաթում ընդամենը 2-3 օր է եղել, որ սովորականից ավելի շատ են կրակոցներ եղել հակառակորդի կողմից:

Նրա խոսքով՝ հակառակորդի կողմից իրականացվող ցանկացած աշխատանք, որը կարող է վնաս հասցնել ՀՀ ԶՈՒ-երի մարտական պատրաստությանն ու դիրքային առավելությանը, անմիջապես կանխվում է:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         հայ-ադրբեջանական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon