Հաճախակի քնելը կարող է Ալցհեյմերի նախանշան լինել

Իրազեկիչ 14.09.2020   22:00   42

Եթե դուք օրվա ընթացքում հաճախակի նիրհում եք, ապա, ըստ WebMD-ի, դա կարող է վկայել Ալցհեյմերի հիվանդության մասին:

Doctors.am-ը , հղում անելով վերջերս իրականացված բժշկական հետազոտության տվյալներին, գրում է, որ ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են ձեր՝ արթուն լինելու համար, Ալցհեյմերի վաղ շրջանում վնասվում են, ահա, թե ինչու այս հիվանդությունն ունեցող մարդիկ, նախքան հիշողության մթագնումները, սկսում են սովորականից շատ նիրհել:

Հետազոտությանը մասնակցել է Ալցհեյմերի հիվանդություն ունեցող 13 մարդ, ինչպես նաեւ 7 մարդ, որոնց մոտ առկա չէ Ալցհեյմեր: Պարզվել է, որ Ալցհեյմերը ախտահարում է ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են օրվա ընթացքում արթուն մնալու համար: Ախտահարումը տեղի է ունենում վաղ շրջանում, հետեւաբար՝ անընդհատ նիրհելը կարող է լինել Ալցհեյմերի առաջին նշաններից:

Ալցհեյմերի հիվանդությունը առաջնային դեգեներատիվ դեմենցիա է, որն ուղեկցվում է հիշողության խանգարման, մտավոր գործունեության եւ այլ ֆունկցիաների խանգարման հարաճմամբ եւ հանգեցնում է տոտալ թուլամտության։ 

Ալցհեյմերի հիվանդության թիրախում առաջին հերթին տարեց մարդիկ են, սակայն կարող է հանդիպել նաեւ ավելի վաղ տարիքում՝ 40 տարեկանից հետո (5% դեպքերում): Նման դեպքերում այն ավելի շատ ժառանգական բնույթ է կրում:


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ WebMD.com
Աղբյուրը՝ Doctors.am

 



 Պիտակներ
         Ալցհեյմեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb