Հաստատուն քայլեր դեպի նպատակ

Հոգեբանական 05.07.2020   21:30   846

Կան երազանքներ,  որ այնքան մեծ են, որ նույնիսկ չգիտես` ինչից սկսել: Ընդամենը հարկավոր է մի քանի քայլ:

1. Մեծ նպատակները բաժանել փոքրերի, ավելի կարճաժամկետ առաջադրանքների: Առաջին հերթին հարկավոր է վստահ լինել, որ ցանկացած առաջադրանք հաղթահարելի է և ձեզ սպասվում է հաջողություն դրանց իրականացման մեջ: Պետք է ունակ լինել ուրախանալ այդ հաղթանակներով (սկզբում թեկուզ և փոքր): Միայն այդ կերպ ձեռք կբերվի համապատասխան դրդապատճառ:

2.  Մտածեք նրա մասին, թե ինչ եք ուզում անել և ինչքան ժամանակում: Դուգլաս Խոֆստադերը համոզված է, որ ինչ գործ էլ որ սկսեք, միևնույն է այն ավելի շատ ժամանակ է խլելու, քան մտածել եք:

3․  Եթե այնպիսի ծրագիր եք մշակում, որը պահանջում է մեծ խմբային մասնակցություն, ապա պատրաստ եղեք, որ իրականացման ընթացքում խմբից մեկը կլքի այն և ստիպված կլինեք փոփոխություններ կատարել:

4. Ստեղծեք հետադարձ կապի մեխանիզմ, որը ձեզ թույլ կտա վստահ զգալ, որ չեք շեղվել ճանապարհից և շարժվում եք ճիշտ ուղղությամբ: Ճկուն եղեք նաև մշակելով ալտերնատիվ ուղիներ նպատակին հասնելու համար:

5.  Ձեզ համար որոշեք «խաղից դուրս գալու»  գործընթացը` համապատասխան պայմաններ, որոնք ձեզ կհուշեն, որ պետք է կանգ առնել:

 Որոշեք այն սահմանը, որից այն կողմ ցանկալի արդյունքը իր արժեքը արդեն կկորցնի: Նաև պատրաստ եղեք կանգնեցնել գործընթացը այն ժամանակ, երբ արտաքին ազդեցությունները շատ են փոխվել, և արդյունքը կարող է արժանի չլինել օգտագործված ռեսուրսներին: 
Ամեն դեպքում նույնիսկ այն ժամանակ դուք ձեռք եք բերում փորձ, որը հաստատ ձեզ հետագայում պետք կգա:
Ապագան անկանխատեսելի է, անորոշ, այսօրվա ընտրած նպատակների արժեքը կարող է ապագայում արդեն արժեզրկված լինել: Դրա համար ապագայի պլանավորման համար պետք է հաշվի առնել բոլոր «բնական» գործընթացների հավանական փոփոխությունները:
Ձեր նպատակները պետք է լինեն`

  1. համապատասխան, (անձի հայացքներին, սկզբունքներին, կյանքի ոճին) քանի որ անիմաստ է ձգտել արդյունքի, որի հետ միևնույն է դուք չեք կարող ապրել
  2. հասանելի
  3. արժանի (ավելացնում են ձեր արժանիքները) նպատակին հասնելը պետք է բերի նաև համամարդկային օգուտ կամ էլ ոչ մեկին վնաս չտան: Ավելի լայն մտածեք, որ կարողանաք ընտրեք այնպիսի նպատակներ, որոնք կհարստացնեն ողջ մարդկությանը և ոչ թե միայն ձեզ
  4. Հետաքրքիր (որի իրականացման ժամանակ հարկ կլինի ինչ-որ նոր բան ուսումնասիրել կամ իմանալ): Ընտրեք այնպիսի նպատակներ, որոնք ձեր առջև կբացեն նոր փոփոխությունների և հնարավորությունների շարք, այլ ոչ թե եղածն էլ կսահմանափակեն
  5.  Համապատասխան են ժամանակին: Այնպիսի նպատակներ ընտրեք, որոնք համապատասխան ժամանակաշրջանում ունեն իրենց արժեքները
  6. Կոոպերատիվ են (հաշվի են անում այն, ինչ անում են ուրիշները):

Ձեր նպատակները պետք է կապված լինեն նաև այլ մարդկանց նպատակների, ցանկությունների և պլանների հետ: Հարկավոր է օգտվել ցանկացած հնարավոր օգնությունից կամ աջակցությունից ինչ-որ մեկի: 

Փոփոխությունները ավելի հեշտ է իրականացնել, եթե ձեր կողքին այն մարդիկ են, ովքեր կիսում են ձեր հետաքրքրությունները:
Եվ վերջապես, անցնելով բոլոր փուլերը` ձեզ հարց տվեք, թե արդյոք պատրաստ եք, եթե  համոզված եք, որ պատրաստ եք հենց հիմա և մտքափոխ չեք լինի, ուրեմն սկսեք:

 Մեր նպատակների մեծ մասը ֆանտազիաներ են, եթե դրանք մշակեք նշված գործընթացի միջոցով, դուք կարող եք մերժել ոչ իրականը և առանձնացնել իրականում հասանելիները:

Աղբյուրը՝ hogeban.info



 Պիտակներ
         հոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb