Հասմիկ Հարությունյանը վերընտրվել է որպես Դիտորդների խմբի նախագահ

Իրադարձային 13.09.2019   13:41   170
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2019 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նիստը, որի ժամանակ խմբի նախագահ է վերընտրվել Հասմիկ Հարությունյանը: 

Հասմիկ Հարությունյանը 2011 թվականին ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: 2011 թվականի մարտ-հունիս ամիսներին սովորել է ՀՀ Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնում: 

2013 թվականին ավարտել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից իրականացված «Մարդու իրավունքներ և Ժողովրդավարացում» միջմասնագիտական մագիստրոսական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում 2012 թվականի սեպտեմբեր-դեպկտեմբեր ամիսներին սովորել է Կիևի Տառաս Շևչենկոյի անվան պետական համալսարանի իավաբանության ֆակուլտետում: 

2016 թվականից գիտությունների թեկնածուի հայցորդ է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում: 

Հ. Հարությունյանը 2012 թվականի մարտից աշխատանքի է անցել «Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» հկ-ում ՝ զբաղեցնելով իրավաբան-փորձագետի պաշտոնը: 

2013 թվականի հունվարից «Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» հկ-ի կողմից ընդգրկվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում՝ որպես փորձագետ: Նույն թվականի հունիս ամսից խմբում ներգրավվել է որպես անդամ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Դիտորդների խումբ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon