Հասիդական պատգամ
Առաջնորդվելով «Բոլորի ապաշխարհության դեպքում Փրկիչը կհայտնվի» իմաստնությամբ` ռաբբի Շմելկեն որոշում է դրան նպաստելու համար ինչ-որ բան անել:
«Ձեռնարկի հաջողության մեջ ես դույզն-ինչ կասկած չունեի: Իսկ ի՞նչից է անհրաժեշտ սկսել, ախր աշխարհն այնքան մեծ է,- աշակերտների հետ զրույցում տարիներ անց մտաբերում է ռեբեն:
- Եվ ես որոշեցի սկսել իմ երկրից, որին, այնուամենայնիվ, ես ավելի լավ էի ծանոթ: Բայց այն իրականում այնքան էլ փոքր չէ, ու ես շատ արագ համոզվեցի, որ այն իմ ուժերից վեր է: Ավելի լավ է սկսեմ իմ ծննդավայրից, մտածեցի ես:
Բայց անկեղծ լինելու դեպքում պիտի խոստովանեմ, որ նա էլ է շատ մեծ էր ինձ համար: Այդ դեպքում ,մտածեցի ես, ավելի լավ է ես սկսեմ մեր փողոցից, չէ, ավելի ճիշտ` իմ տնից, իմ ընտանիքից…
Իսկ որ ամենաճիշտն է, ես հենց ինձանից էլ կսկսեմ…»:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր