Հաշվարկվել է 3.704.780 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

Իրադարձային 30.03.2021   11:15   27

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 12 դեպք, որից 11 դեպքով հաշվարկվել է 3,704,780 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Տեսչական մարմնից հայտնում են, որ նախկինում արձանագրվել է 24 դեպք, որից 1 դեպքով հաշվարկվել է 445,000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 24 դեպքով նշանակվել է 2,100,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 11 դեպքով հաշվարկվել է 3,704,780 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրվել է 12 դեպք, որից 1 դեպքով հաշվարկվել է 445,000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 12 դեպքով նշանակվել է 1,500,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 12 դեպքով նշանակվել է 600,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (ընդհանուր՝ 100.000 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 392.500 ՀՀ դրամ։


 Պիտակներ
         շրջակա միջավայր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb