Եղիսաբեթ Բ թագուհին պաշտպանել է նոր կյանք սկսելու Հարրիի և Մեգանի ցանկությունը

Աշխարհ 14.01.2020   13:10   165
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին պաշտպանել Է նոր կյանք սկսելու Սասեքսի դքսի եւ դքսուհու ցանկությունը: Ավելի վաղ Հարրին և Մեգանը բոլորի համար անսպասելիորեն հրաժարվել են իրենց՝ որպես թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականությունների կատարումից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Թագուհին հունվարի 13-ին Սանդրինգհեմյան պալատում հավաքել Է թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամներին՝ քննարկելու արքայազն Հարրիի եւ Մեգանի ապագա դերը, որոնք ավելի վաղ հայտարարել են, թե ցանկանում են ֆինանսապես անկախ դառնալ:

«Չնայած այն բանին, որ մենք կգերադասեինք, որ նրանք մնային թագավորական ընտանիքի լիարժեք անդամներ, մենք հարգում եւ հասկանում ենք նրանց ցանկությունն ապրելու ավելի անկախ կյանքով եւ ըստ որում մնալու մեր ընտանիքի կարեւոր մասը»,- ասված Է հայտարարության մեջ: Թագուհու խոսքով՝ հանդիպմանը համաձայնություն Է ձեռք բերվել անցումային շրջանի շուրջը, որի ընթացքում Սասեքսի դուքսը եւ դքսուհին ժամանակի մի մասը կանցկացնեն Կանադայում, իսկ մյուս մասը՝ Բրիտանիայում: Թե որքան կտեւի այդ շրջանը, հայտնի չԷ:

«Իմ ընտանիքը պետք Է լուծի բարդ հարցեր, առջեւում դեռ շատ աշխատանք կա, սակայն ես խնդրեցի, որ վերջնական որոշումներն ընդունվեն մոտակա օրերի ընթացքում»,- ասված Է թագուհու հայտարարության եզրափակիչ մասում: Սանդրինգհեմյան պալատում կայացած հանդիպմանը, բացի Եղիսաբեթ Բ թագուհուց եւ նրա թոռ արքայազն Հարրիից, մասնակցել են Հարրիի հայրը՝ Ուելսի արքայազնը, եւ նրա ավագ եղբայր արքայազն Ուիլյամը: Ենթադրվում Էր, որ Հարրիի կինը՝ Մեգանը, զրույցին կմասնակցի հեռախոսով:



 Պիտակներ
         Եղիսաբեթ Բ թագուհի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon