Հարուցվել է քրգործ տղամարդուն կախված հայտնաբերելու դեպքի առթիվ

Օրենքի ուժով 22.04.2019   11:22   374
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ապրիլի 18-ին Շիրակի մարզի Ողջի համայնքում տղամարդու դի հայտնաբերելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանից։

Վերջինիս փոխանցմամբ՝ գործը հարուցվել է 110-րդ հոդվածի 1-ին կետով, այն է՝ ինքնասպանության հասցնելը. «Կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»,-նշեց Հարությունյանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 18-ին Ողջի համայնքում մայրը որդուն հայտնաբերել էր կախված վիճակում։ Մահացած տղամարդը 39 տարեկան էր։

Ըստ մամուլի հրապարակումների՝ երկու ամիս է՝ ինչ ամուսնացել էր։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         կախված


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon