Հարկային համաներում չի կիրառվի

Իրադարձային 07.06.2019   13:21   101
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու Տնտեսական  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները, որի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեց՝ առաջիկայում որոշ ակտերի առնչությամբ հարկային համաներում սպասվո՞ւմ է, թե ոչ:

Ի պատասխան՝  ՊԵԿ նախագահը հայտնեց, որ կառավարությունը նման քայլի չի գնա, քանի որ հարկային համաներումը լավ գործիք չէ, որովհետև հարկ վճարողների մոտ սպասումներ է առաջացնում։

«Հարկային կարգապահության տեսանկյունից նրանք կարող են ավելի ոչ օրինապահ վարքագիծ դրսևորել ակնկալելով, որ առաջիկայում ունենալու են համաներում: Կարծում եմ՝ ոչ, չենք կիրառի համաներում որոշ ակտերի վերաբերյալ, բայց համոզված եմ՝ դրանք պետք է հատ-հատ ուսումնասիրել»,- ասել է ՊԵԿ ղեկավարը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         համաներում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon