Հարկադրված վայրէջք՝ հիվանդ ձևացած ուղևորուհու պատճառով

Աշխարհ 03.12.2019   17:42   370

Փենսակոլայից Մայամի թռչող ինքնաթիռը թռիչքից մեկ ժամ հետո վերադարձել է օդանավակայան այն պատճառով, որ ուղևորուհին հիվանդ է ձևացել՝ սրահում ցանկալի նստատեղը ստանալու համար, հայտնում է CNN-ը։

Թռիչքից անմիջապես հետո նա սկսել է բողոքել՝ խնդրելով ավելի մեծ տեղ տալ իրեն, հայտնում է Փենսակոլայի ոստիկանությունը։

Երբ ավիաընկերության աշխատակիցները հայտնել են նրան, որ իրենք չեն կարող լավագույն տեղն առաջարկել, նա ձևացրել է, թե վատ է զգում։

Օդաչուն կնոջ հիվանդության պատճառով հետ է վերադարձել Փենսակոլա։ Հասնելուն պես աշխատակիցները հայտնաբերել են, որ կինը ձևանում է, և պահանջել են լքել ինքնաթիռը։ Նա հրաժարվել է։ Արդյունքում ոստիկանություն են կանչել։ Կինը ոստիկանների և ինքնաթիռի հրամանատարի հետ խոսակցությունից հետո համաձայնել է դուրս գալ ինքնաթիռից։

Նրան կալանավորել և տարել են հոգեբուժարան՝ գնահատելու վիճակը։ 



 Պիտակներ
         վայրէջք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon