Հարկադիրում ստեղծվել է արգելանքներին առնչվող հարցերով արագ արձագանքման խումբ

Իրադարձային 14.09.2020   15:03   33

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը գույքի նկատմամբ արգելանքի կիրառման գործընթացում քաղաքացիներին ու իրավաբանական անձանց պատճառվող անհարմարությունները նվազեցնելու, սպասարկման որակի բարձրացման և սպասարկման կենտրոններում կուտակումները բացառելու նպատակով, Կենտրոնական բանկի և այլ մարմինների հետ պարտապանին պատկանող մեկից ավելի հաշիվների միաժամանակ արգելադրումը նման անհրաժեշտության բացակայության դեպքում բացառելու, աշխատավարձն ամբողջությամբ արգելադրելը բացառելու և այլ անհարմարությունները կանխելու ուղղությամբ տարվող աշխատանքին զուգահեռ, ձևավորել է #ՔոԱրգելանքը արագ արձագանքման հատուկ խումբ: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Այսուհետ, օրենքով թույլատրելի դեպքերում առանց Ծառայություն այցելելու կամ գրավոր դիմում ներկայացնելու կարող եք ստանալ ամբողջական տեղեկատվություն Ձեր կամ Ձեր վստահորդի նկատմամբ կիրառված արգելանքների վերաբերյալ և հնարավորինս արագ լուծել հետևյալ խնդիրները․

  • կատարված վճարումների ճշգրտումը և արգելանքը չվերացնելու պատճառների պարզումը,
  • կիրառված արգելանքները կատարված պարտավորություններին համաչափ վերանայելը,
  • անհիմն կիրառված կամ պահպանված արգելանքը վերացնելը,
  • բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների ապաարգելադրումը.
  • աշխատավարձը կամ այլ եկամուտն արգելանքից հանելը կամ արգելանքի չափը վերանայելը,
  • բանկերում սառեցված գումարները գանձելը, կիրառված այլ արգելանքները վերացնելը և վարույթը կարճելը,
  • հայցի ապահովման հետ կապված միջանկյալ դատական ակտերի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն ստանալը։

#ՔոԱրգելանքը խմբի հետ կապ հաստատելու նպատակով կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել argelanq@harkadir.am էլեկտրոնային փոստին, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու անհնարինության դեպքում՝ զանգահարել  (077), (091), (055) 713-437 հեռախոսահամարներով։Այլ խնդիրների դեպքում Ծառայության հետ կարող եք կապ հաստատել 060 713-435 հեռախոսահամարով կամ e-request.am հարցումների միասնական հարթակի միջոցով։



 Պիտակներ
         Հարկադիրում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb