Հարցում․ Վրաստանի ամենավարկանիշային քաղաքական գործիչները

Իրադարձային 16.01.2020   19:48   375

Ազգային ժողովրդավարական ինստիտուտը հրապարակել է Վրաստանի քաղաքական գործիչների վարկանիշերը:

Վրաստանում ամենաշատը դրական են վերաբերվում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին և ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեին: Երկուսին էլ դրական են վերաբերվում 34%-ը: Կալաձեի հանդեպ բացասական վերաբերմունք ունի 22%-ը, Բաքրաձեի հանդեպ՝ 21%-ը:

Երրորդ ամենից ժողովրդական գործիչը Լեյբորիստական կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլին է 29%-ով:

Հնգյակը եզրափակում են Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան՝ 27% և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ 26%:



 Պիտակներ
         Վրաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon