Հարցազրույց սերիական մարդասպանի հետ

Հոգեբանական 11.02.2021   21:00   131

Չարլզ Մայլզ Մենսոն (անգլ.՝ Charles Milles Manson, ծնվ. որպես՝ Չարլզ Մայլզ Մեդոքս (Charles Milles Maddox), 1934- 2017ԿալիֆոռնիաԱՄՆ)․ ամերիկյան հանցագործ և երաժիշտ, առավել հայտնի որպես «Ընտանիք» պաշտամունքային հանցագործ խմբավորման ղեկավար, որը ծնունդ էր առել 1960-ականներին՝ Կալիֆորնիա նահանգում։

Խմբավորման շրջանակներում տեղի էին ունեցել մի շարք ահասարսուռ սպանություններ՝ խմբի տարբեր անդամների կողմից։ Մենսոնի «Ընտանիքը» բաղկացած է եղել տղամարդկանցից և կանանցից։

Մենսոնը ծրագրել և խմբավորման անդամների ձեռքերով իրականացրել է բազմաթիվ դաժան սպանություններ, որոնցից առավել հայտնին տեղի է ունեցել 1969 թվականի օգոստոսի 8-ին, երբ նրա հանցակիրները դաժանաբար սպանում են օսկարակիր ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջը՝ դերասանուհի Շերոն Թեյթին, ով այդ պահին գտնվում էր հղիության ութերորդ ամսում։

Նույն գիշերվա ընթացքում ոճրագործները սպանել էին նաև տան այգեպանի ընկերոջը՝ Սթիվեն Փերենթին, տանը գտնվող վարսահարդար Ջեյ Սեբրինգին, սոց աշխատող Էբիգեյլ Ֆոլջերին և լեհ գրող Վոյչիշ Ֆրիկովսկուն, ովքեր հյուրընկալվել էին Թեյթին։ Հաջորդ գիշերվա ընթացքում Մենսոնը մի քանի հետևորդի հետ սպանում է նպարեղենի խանութի տնօրեն Լենո Լա Բիանկային և նրա կնոջը՝ Ռոզմերիին։ Մենսոնն ու հետևորդները ավելի ուշ ձերբակալվում են ավտոմեքենաներ գողանալու համար, սակայն շուտով պարզվում է նրանց մեղավորությունը վերոնշյալ սպանություններում։

Սկզբնապես Մենսոնը և հանցակիցները դատապարտվել են մահապատժի, սակայն այդ ժամանակահատվածում Կալիֆորնիայի վերին ատյանի դատարանը ժամանակավորապես վերացնում է պատժի այդ ձևը, և նրանք դատապարտվեցին ցմահ բանտարկության։

Բանտարկությունից հետո Մենսոնի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա և պարանոյա։ 

Ստորև ներկայացնում ենք Մենսոնի հետ բացառիկ հարցազրույցը։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb