Հարբած տղամարդը ձիով մտել է սուպերմարկետ

Աշխարհ 31.01.2019   21:00   266

Ղրղզստանի Տոկմոկ քաղաքում հարբած տղամարդը ձիով նստած մտել է սուպերմարկետ: Այս մասին հայտնում է Sputnik-ի ղրղզական ծառայությունը:

Ականատեսները տեղի ունեցածը նկարահանել են և տեղադրել համացանցում:

Իրավապահ մարմիններին հաջողվել է բացահայտել անձի ինքնությունը: 39-ամյա տղամարդը նրանց հայտնել է, որ այդ պահին հարբած է եղել և զղջում է կատարվածի համար:

Նա ստիպված է եղել մոտ 80 ԱՄՆ դոլար տուգանք վճարել կարգը խախտելու համար:

 



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon