Հարավկովկասյան երկաթուղին շարունակում է միջքաղաքային էլեկտրագնացքների շահագործումը

Իրադարձային 28.03.2020   11:30   339

Հարավկովկասյան երկաթուղին շարունակում է միջքաղաքային էլեկտրագնացքների շահագործումը բացի արագընթաց գնացքներից Երևանի և Գյումրիի միջև: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԿԵ մամուլի հետ կապրի պատասխանատու  Ռուբեն Գրձելյանը։

«Սովորական գրաֆիկով գործում են Երևան-Գյումրի-Երևան, Գյումրի-Երևան-Գյումրի, Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արաքս-Երևան էլեկտրագնացքները:

Բավականին աշխույժ է այս օրերին վաղ գարնան գյուղմթերքի առաքումը Արարատյան դաշտավայրից դեպի Երևան Երասխի և Արաքսի ուղություններով:

Ավելացնեմ, որ այսօրվա ավտոմոբիլային տեղաշարժի սահմանափակումների ներքո երկաթուղային տրանսպորտը մնում է դյուրին և հարմար, կարևորը, ավելի անվտանգ, գուցե և միակ հնարավոր տարբերակը տեղաշարժվելու բնակավայրերի միջև:

Առողջ եղեք և օգտվեք մեր հին ու հավատարիմ աշխատանքային ձիուկներով, ոնց որ երկաթուղայիններն են ասում, Էռկեքով (ЭР2, Электропоезд Рижский, 2-й тип)»,-գրել է Ռուբեն Գրձելյանը։



 Պիտակներ
         Հարավկովկասյան երկաթուղի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon