Հարավային Կորեայում թռչնագրիպի պատճառով ավելի քան 28 մլն թև ընտանի թռչուն Է ոչնչացվել
Կորեայի Հանրապետության տարածքում փետրվարի 18-ի առավոտվա դրությամբ հայտնաբերվել Է H5N8 բարձրախտածին թռչնագրիպի առնվազն 97 օջախ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է պարենի, գյուղատնտեսության եւ անտառտնտեսության նախարարությունը:
Գերատեսչությունը նշում Է, որ կանխարգելիչ նպատակներով երկրում անցյալ տարվա նոյեմբերից ի վեր ոչնչացվել Է ընդհանուր առմամբ ավելի քան 28 միլիոն թեւ ընտանի թռչուն:
Երկրում հանկարծ առաջացած դեֆիցիտի պատճառով նշվել Է թռչնամսի եւ հավկիթի գների կտրուկ աճ: Գների կայունացման համար մինչեւ հունիսի 30-ն ընկած շրջանում վերացվել են հավկիթի եւ թռչնաբուծության յոթ տեսակի մթերքների ներմուծման սակագները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր