Հարավային Կորեայում մեկ օրում թռչնագրիպի բռնկման 4 նոր օջախ է հայտնաբերվել
Հարավային Կորեայի տարածքում ընդհանուր առմամբ արձանագրվել է H5N8 թռչնագրիպի բռնկման 77 օջախ։ Այս մասին հայտնում է երկրի Գյուղատնտեսության, պարենի և անտառային տնտեսության նախարարությունը։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ միայն մեկ օրում Հարավային Կորեայի տարբեր քաղաքներում հայտնաբերվել է թռչնագրիպի բռնկման չորս նոր օջախ չորս ։ Պրոֆիլակտիկ միջոցառումների շրջանակներում ոչնչացվել է ընդհանուր առմամբ 23 միլիոն գլուխ տնային թռչուն։
Սա բերել է հավի ձվի և թռչնամսի մանրածախ գնի 27-33 տոկոս բարձրացման։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր