Հարավային Կորեայի վարչապետը կարևորել է Իրանի հետ համագործակցության ընդլայնումը

Հրատապ 12.04.2021   15:00   45

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ, Հարավային Կորեայի վարչապետ Չունգ Սե-Կյունը կիրակի օրը Թեհրանում ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադառնալով Իրանի և Հարավային Կորեայի հարաբերությունների պատմական անցյալին, նշել է. «Հաջորդ տարի Իրանի ու Հարավային կորեայի հարաբերությունների 60-ամյակն է: Երկու երկրների ջերմ և բարեկամական հարաբերությունները շարունակվելու են»:

Նշելով, որ իր այցը վկայում է Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու Հարավային Կորեայի կամքի մասին, նա հավելել է, որ այցի նպատակն է ամրապնդել երկկողմ հարաբերությունների հիմքերը: Չունգ Սե-Կյունը Ջահանգիրիին հրավիրել է այցելել Հարավային Կորեա:

Չունգ Սե-Կյունը հայտարարել է, որ Սեուլը ջանքեր է գործադրում՝ Հարավային Կորեայում Իրանի արգելափակված ակտիվները ազատելու ուղղությամբ և հույս հայտնել, որ երկու երկրները կլուծեն իրենց խնդիրներն ու կշարժվեն դեպի պայծառ ապագա:

Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին, մամուլի ասուլիսում ընդգծել է, որ Իրանի արտարժույթի ռեսուրսներն արգելափակելու հարավկորեական բանկերի գործողությունները մեծ վնաս են հասցրել Իրանի ժողովրդի շրջանում այդ երկրի հեղինակությանը: Նա հավելել է, որ Հարավային Կորեայի արդյունավետ և հստակ քայլերը կօգնեն փոխհատուցել անցյալի քայլերի հետևանքները:

Հարավային Կորեայի վարչապետը կիրակի օրը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի պաշտոնյաների հետ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb