Հարավային Կորեայի Գերագույն դատարանը հաստատեց երկրի նախկին նախագահի 20-ամյա բանտարկության պատիժը

Հրատապ 14.01.2021   13:00   43

Կորեայի Հանրապետության Գերագույն դատարանը հունվարի 14-ին որոշում Է ընդունել ուժի մեջ թողնել նախկին նախագահ Պակ Կին Հեի նկատմամբ դատավճիռը, որին համապատասխան նա պետք Է 20 տարի բանտում անցկացնի կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեղադրանքով:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում Է KBS հեռուստառադիոընկերությունը: Ընդհանուր առմամբ նախկին նախագահն ստիպված կլինի բանտում անցկացնել 22 տարի, ներառյալ երկու տարին 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների գործընթացին անօրինական միջամտության համար, երբ նա աջակցություն Է ցույց տվել Սեուլում այդ ժամանակ կառավարող կուսակցության թեկնածուներին:

Պակ Կին Հեն պաշտոնազրկման Է ենթարկվել 2017 թվականի մարտին: 2018 թվականի հուլիսին առաջին ատյանի դատարանը նախկին նախագահին դատապարտել Է 15 տարվա ազատազրկման կաշառակերության եւ եւս հինգ տարվա՝իշխանության չարաշահման համար: Նրան նաեւ տուգանել են 18 միլիարդ վոնով (16 միլիոն դոլարով):

Այնուհետեւ վերաքննիչ դատարանը բանտարկության ժամկետն ավելացրել Է մինչեւ 30 տարի: Հետագայում դատավճիռը վերանայել են մի քանի անգամ՝ նախկին նախագահից հանելով մեղադրանքների մի մասը: Գերագույն դատարանը վերջակետ Է դրել Պակ Կին Հեի գործում, քանի որ նրա վճիռը վերջնական Է եւ եթակա չԷ հետագա գանգատարկման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         Հարավային Կորեա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb