ՀԱՊԿ հայտարարությունը

Քաղաքական 14.07.2020   15:50   693

ՀԱՊԿ Քարտուղարության հայտարարություն է տարածել 2020 թվականի հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին ծագած իրավիճակի վերաբերյալ, որում լուրջ անհանգստություն է հայտնվում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ։

«Ստեղծված իրավիճակը չի նպաստում երկու հարևան պետությունների սահմանին իրավիճակի կարգավորմանը, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ անդամ պետություն է և վկայում է հրադադարի պայմանավորվածությունների խախտման մասին, որը ձեռք է բերվել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության մակարդակում։

Ընդգծում ենք ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը։ Ցավակցություն ենք հայտնում զոհերի հարազատներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Ուշադրություն ենք հրավիրում, որ Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազցմիս կոչ են արել կողմերին կոնֆլիկտային իրավիճակների կարգավորման հասնել բացառապես խաղաղ ճանապարհով և զերծ մնալ սադրիչ գործողություններից լարվածության էսկալացիա թույլ չտալու նպատակով», – նշված է հայտարարությունում։



 Պիտակներ
         ՀԱՊԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb