ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով

Իրադարձային 03.06.2020   14:35   110

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով, նախատեսվում է քննարկել անվտանգության հարցերը կորոնավիրուսային համաճարակի իրավիճակում, հայտնում է ՀԱՊԿ ԽՎ-ի կայքը:

«Հանդիպման ընթացքում քննարկվելու են կորոնավիրուսային պանդեմիայի իրավիճակի միջազգային, հավաքական և ազգային անվտանգության ապահովման արդի հարցերը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն իր ելույթը կնվիրի  «Ռուսաստանի Դաշնության առաջնահերթ խնդիրներին՝ 2020 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահության ընթացքում»:



 Պիտակներ
         ՀԱՊԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb