ՀԱՊԿ Խորհրդի արտակարգ նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով

Հրատապ 13.07.2020   18:00   448

ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել է, որ այսօր ավելի վաղ հայտարարված ՀԱՊԿ Խորհրդի նիստը, որը նախաձեռնվել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի կողմից, կապված հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետ, հետաձգվել է անորոշ ժամանակով:

Ըստ Զայնետդինովի՝ կա անհրաժեշտություն նախ խորհրդակցություններ անցկացնելու կողմերի հետ, ապա հստակեցնել, թե քննարկումները ինչ ֆորմատով են տեղի ունենալու։

Թե ում նախաձեռնությամբ է եղել նիստի հետաձգումը, Զայնետդինովը հրաժարվել է մեկնաբանել։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb