ՀԱՊԿ-ի շրջանակում նախատեսված են մի քանի զորավարժություններ

Իրադարձային 04.07.2019   17:00   133
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀԱՊԿ-ի շրջանակում առաջիկայում կանցկացվեն տարբեր զորավարժություններ: Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան-Բիշքեկ տեսակամուրջի ընթացքում այս մասին նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը:

«Զորավարժությունները կանցկացվեն 4 պետությունում՝ Ղրղզստան, Տաջիկստան, Ռուսաստան, Բելառուս: Ընդհանուր առմամբ, ներգրավված կլինի 12 հազար մարդ: Զորավարժությունները կանցկացվեն միասնական ռազմական քաղաքականության համատեքստում միասնական պլանով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վալերի Սեմերիկովը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն ընդգծեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարներն իրենց հանդիպումների ընթացքում կարևորել են հավաքական ուժերի մարտական պատրաստվածության աստիճանի բարձրացումը՝ քննարկելով պատրաստվածությունը կատարելագործելու հնարավորությունները:

Ներկայացնելով այս տարվա ընթացքում կատարվածը՝ Վալերի Սեմերիկովը նշեց, որ մի քանի ուղղություններով զգալի աշխատանք է կատարվել: Կազմակերպության հիմնական ջանքերն ուղղվել են նախորդ որոշումները կյանքի կոչելուն:

«Այն հարցերը, որոնք առավել շատ քննարկվել են այս ընթացքում, շոշափվել են լրատվամիջոցներում, առնչվել են տարածաշրջանային անվտանգությանը, մասնավորապես ուշադրության կենտրոնում են եղել Աֆղանստանի հետ կապված հարցերը: Կովկասի ուղղությամբ գիտենք, որ լարվածությունը պահպանվում է՝ կապված ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու հետ: Արևելյան Եվրոպայի հատվածում ուշադրության կենտրոնում են եղել ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որոնք ավելանում են ու ընդլայնվում»,-ասաց Վալերի Սեմերիկովը: Ընթացիկ տարում, ուշադրության կենտրոնում են եղել նաև ահաբեկչությանը, ծայրահեղականությանը, թմրամիջոցների անօրինական տեղաշարժին, անօրինական միգրացիային առնչվող հարցերը:

Վալերի Սեմերիկովը հիշեցրեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստում հավանություն է տրվել կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի թեկնածությունը ներկայացնելուն: Նշանակվելու դեպքում նա իր պարտականությունները կստանձնի 2020թ. հունվարի 1-ից:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՀԱՊԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon