ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում կքննարկվի նաև հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը

Հրատապ 19.05.2021   08:25   69

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով մեկնել է Տաջիկստան:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Լավրովը բանակցություններ է վարելու ՀԱՊԿ-ում նախագահող Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդդին Մուխրիդդինի հետ և մասնակցելու է մայիսի 19-ին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, որը կորոնավիրուսային համավարակի տարածումից հետո առաջին անգամ է անցկացվելու «դեմ առ դեմ» ձևաչափում:

«Այսօրվա նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ընթացիկ հարցերից զատ արտգործնախարարները հանգամանորեն քննարկելու են իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրացումը, վերջերս ՀԱՊԿ անդամներ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի ունեցած բախումները, որոնք կողմերին հաջողվեց հարթել խաղաղ ճանապարհով, ինչպես նաև՝ հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը, որը, պաշտոնական Երևանի պնդմամբ, ուղղորդվում է Բաքվի կողմից»,- հայտնում է աղբյուրը։


 Պիտակներ
         ՀԱՊԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb