Հանրային սննդի ոլորտի տնտեսվարողները 2020թ.-ից կօգտվեն նոր հնարավորությունից

Իրազեկիչ 10.01.2020   12:22   518
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2020 թվականին հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին կարևոր փոփոխություններ են սպասվում:

Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, եթե բավարարում են ՀՀ հարկային օրենսգրքով շրջանառության հարկ վճարող համարվելու համար սահմանված բոլոր պայմաններին, այդ համակարգում գործելու համար պետք է օրենսգրքով սահմանված ժամկետներում հարկային մարմին ներկայացնեն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 27.06.2017թ. N191-Ն հրամանով հաստատված ձևով։ Հանրային սննդի ոլորտում նրանց գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվելու է 6% դրույքաչափով` օրենսգրքով սահմանված կարգով կատարելով նաև համապատասխան նվազեցումները:

Գործունեության այլ տեսակներից ստացվող եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվելու է ըստ եկամտի տեսակների օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով սահմանված համապատասխան դրույքաչափերով։

Եթե կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը չեն բավարարում ՀՀ հարկային օրենսգրքով շրջանառության հարկ վճարող համարվելու համար սահմանված պայմաններին, սակայն նախընտրում են գործել շրջանառության հարկի համակարգում, պարտավոր են օրենսգրքով սահմանված ժամկետներում հարկային մարմին ներկայացնել հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն՝ ՀՀ ՊԵԿ նախագահի 30.09.2019թ. N626-Ն հրամանով հաստատված ձևով։

Հայտարարության մեջ պետք է նշեն՝ շրջանառության հարկ վճարող համարվելու համար սահմանված որ պայմանին կամ պայմաններին չեն բավարարում։



 Պիտակներ
         տնտեսվարողներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon