Հանրապետության Նախագահի մյունխենյան այցն առանձնացել է գերհագեցածությամբ

Քաղաքական 21.02.2019   13:18   658

Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացված անվտանգության համաժողովին՝ այլ պետությունների և կառավարությունների ղեկավարների, անվտանգության ոլորտի փորձագետների,դիվանագետների հետ միասին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Միջազգային հեղինակավոր համաժողովի շրջանակում Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել քաղաքական, գիտական և տեխնոլոգիական ոլորտների ականավոր ներկայացուցիչների հետ: Աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ է ունեցել Լատվիայի, Սերբիայի, Ալբանիայի նախագահներ՝  Ռայմոնդս Վեյոնիսի, Ալեքսանդար Վուչիչի, Իլիր Մետայի ևԿատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ:

Դրանից զատ Արմեն Սարգսյանը հանդիպել է նաև Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի, արդյունաբերական և տեխնոլոգիական խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշի, «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի (Rockefeller Brothers Fund) նախագահ Ստեֆան Հայնցի հետ:

Հանրապետության Նախագահը Մյունխենում հանդիպել է նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլիի, Հայդելբերգի քաղաքապետ, պրոֆեսոր Էքարտ Վյուրցների, ինչպես նաև մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությամբ, թվայնացմամբ ու կոորդինացմամբ զբաղվող IPChain ասոցիացիայի և Իրավատերերի եվրասիական համադաշնության նախագահ՝ Անդրեյ Կրիչևսկու հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության արդի մարտահրավերներին,ինչպես նաև համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:

Նյութը հասանել է նաև ռուսերեն


 Պիտակներ
         Անդրեյ Կրիչևսկի, IPChain, Արմեն Սարգսյան, Rockefeller Brothers Fund, Simens, Ստեֆան Հայնց, Ռոլանդ Բուշ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb