Հանրակացարանում բնակվելու համար ԱրՊՀ ուսանողների մուծած վարձավճարները հետ կվերադարձվեն

Իրադարձային 08.01.2021   12:24   50

Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված և համաձայն գիտխորհրդի համապատասխան որոշման` ԱրՊՀ հանրակացարանում բնակվելու համար ուսանողների մուծած վարձավճարները հետ կվերադարձվեն: Այս մասին ասված է Արցախի պետական համալսարանի տարածած հայտարարության մեջ:

«Այլ ուսումնական հաստատությունների ուսանողները վարձավճարները հետ ստանալու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հունվարի 20-ը անձնագրի պատճենը /երկու կողմից/ ներկայացնել ԱրՊՀ հաշվապահություն կամ հանրակացարանի պարետին: Հունվարի 20-ից հետո փաստաթղթերը չեն ընդունվելու:

ԱրՊՀ ուսանողների անձնագրերի պատճենները առկա են իրենց անձնական գործերում, որոնք  գտնվում են համալսարանում և անհրաժեշտություն չկա նորից ներկայացնելու»,- ասված է հայտարարության մեջ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb