ԱԱԾ փոխգնդապետը կոչ է անում վաղը լինել Ազատության հրապարակում

Իրադարձային 19.02.2021   10:05   526

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության փոխգնդապետ Աշոտ Թաշչյանի դուստրը՝ Զառա Թաշչյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«Արժանապատիվ սպայի հետ հետ միասին փետրվարի 20-ին՝ ժամը 15:00 լինենք Ազատության հրապարակում՝ մեր իսկ ազգային անվտանգության համար մղվող պայքարին մասնակից լինելու համար»։

Հիշեցնենք՝ 11.11.20թ.-ին ԱԱԾ բարձրաստիճան սպան աշխատանքից ազատման դիմում էր ներկայացել։

«Իրավիճակից ելնելով, հավատարիմ մնալով պետության և հայրենիքի նկատմամբ սեփական համոզմունքներին, կայացրել եմ ինձ համար բարդ և կամայական որոշում և ներկայացրել եմ աշխատանքից ազատման զեկուցագիր»,-ասված էր Աշոտ Թաշչյանի տարածած հայտարարության մեջ։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb