Հանդիպումը կարող է կայանալ բացառապես Փաշինյանի հրաժարականի օրակարգով․ ԲՀԿ

Քաղաքական 16.11.2020   13:34   31

Այսօր Նիկոլ Փաշինյանն առաջարկել է խորհրդարանում հանդիպում խորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Առնվազն զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանը միայն այսօր՝ կապիտուլացիոն փաստաթուղթը ստորագրելուց ու Արցախը հանձնելուց հետո է հիշում երկրի քաղաքական ուժերին: Այս մասին տեղեկացնում է «Բարգավաճ Հայաստան»-ը:

««Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն  այս ընթացքում քանիցս հրապարակավ պաշտոնապես դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով օր առաջ կազմակերպել հանդիպում քաղաքական ուժերի հետ, ինչը, գուցեև, հնարավորություն տար մեղմացնելու արհավիրքը, նվազեցնելու զոհերը և տարածքային կորուստները: Նիկոլ Փաշինյանը մեր բոլոր հրապարակային կոչերն ու իրեն ուղղված հանդիպման առաջարկը մերժել է:

Այսօր «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կարող է կայանալ միմիայն և բացառապես մեկ օրակարգով՝ իր անցնցում հրաժարականի օրակարգով»,-նշված է հայտարարությունում:


 Պիտակներ
         ԲՀԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb