«Հանդիպման վայրը» (Իտալիա, 2017)
Մի մարդ նստած է սրճարանում։ Նրա դիմաց հաստ օրագիր է դրված։ Մարդիկ այս խորհրդավոր անձնավորությանն են մոտենում մեկ նպատակով՝ կյանքի կոչելու իրենց ամենանվիրական երազանքը։ Բայց մի պայման կա․ որպեսզի ցանկությունն իրագործվի, պետք է կատարել առաջադրանքը, և որքան մեծ է երազանքը, այնքան անսովոր, վտանգավոր ու տհաճ կարող է լինել նրա գինը։ Այցելուներից յուրաքանչյուրը ինքը պետք է որոշի, թե որքան հեռուն կարող է գնալ ուզածը ստանալու համար։
Ոչ մի հատուկ էֆեկտ ու թանկարժեք դեկորացիա, միայն ինքնատիպ գաղափար, լավ մտածված սյուժե ու երկխոսություններ։
Ֆիլմի թրեյլերը՝
- անվանումը բնօրինակում` The Place
- թողարկման տարեթիվը՝ 2017
- երկիրը՝ Իտալիա
- ռեժիսոր՝ Պաոլո Ջենովեզե
- սցենարը՝ Պաոլո Ջենովեզե, Իզաբելա Ագիլար, Քրիստոֆեր Կուբասիկ
- երգահան՝ Մաուրիցիո Ֆիլարդո
- գլխավոր դերերում՝ Վալերիո Մաստանդրեա, Մարկո Ջալինի, Ալեսանդրո Բորգի, Սիլվիո Մուչինո
- ժանրը՝ դրամա
- տարիքային սահմանափակում՝ 16+
- տևողությունը՝ 105 րոպե / 01։45
Ֆիլմը դիտեք այստեղ։
Իսկ գիտե՞ք որ
-
Ֆիլմի սյուժեն վերցված է ամերիկյան «Սեղանիկ անկյունում» սերիալից, որի սցենարը գրել է Քրիստոֆեր Կուբասիկը։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր