Հանցագորժությունների աճի պատճառը համաներո՞ւմն է

Օրենքի ուժով 30.01.2019   13:41   309

Այսօրվա ասուլիսին ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը հայտնել է, որ Հայաստանում կայացած համաներումից հետո արդյունքում բացահայտվել են կրկնահանցագործությունների երեք տասնյակից ավելի դեպքեր։ 
«581 քաղաքացիներ ազատ են արձակվել, արդեն հայտնաբերվել է, որ նրանցից 30-ը 42 հանցագործություն են կատարել. 1 կողոպուտ, 28 գողություն (10 բնակարան): Համաներման և կրկնահանցագործության միջև կապի ուսումնասիրությունը անցկացվել է 10 տարի առաջ: Արդյունքները ցույց են տալիս, որ համաներումից հետո հաջորդ տարի արձանագրվում է հանցագործությունների աճ: Բայց դա չի նշանակում, որ պետությունը պետք է հրաժարվի իր քաղաքացիների նկատմամբ հումանիստական քայլից: Ցավոք, օրենսդրությունը դեռևս լիարժեք վերահսկողության հնարավորություն չի տալիս»,-ասել է Ոստիկանության գնդապետը։
Ինչ վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի դարձած թալանի դեպքերին՝ Արմեն Ղուկասյանը նշել է, որ պրոֆեսիոնալ հանցագործների համար մեկ է՝ ում կողոպտել, կարևորը արդյունքն է: «Իհարկե, բնակարանային գողությունների աճը մտահոգիչ է, և մենք շուտով կառավարությանը կներկայացնենք միջոցառումների ծրագիր»,-նշել է Արմեն Ղուկասյանը:



 Պիտակներ
         համաներում, կրկնահանցագործություններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon