Հանցագործությունների զոհերի աջակցության միջազգային օրն է

Օրացույց 22.02.2021   10:30   1440

1990 թվականի փետրվարի 22-ին Անգլիայի կառավարությունը հրապարակում է «Հանցագործությունների զոհերի խարտիան» (Victim's Charter: Statement of the Rights of Victims of Crime)։ Այդ ժամանակվանից սկսած ողջ ժամանակակից ու ժողովրդավարական աշխարհը փետրվարի 22-ին ոչ պաշտոնապես նշում է Հանցագործությունների զոհերի աջակցության միջազգային օրը, որն ուղղված է ուշադրություն հրավիրել հանցագործողություններից տուժած մարդկանց խնդիրների վրա։

Այսօր մի շարք երկրներում գոյություն ունեն օրենքներ, որոնք ուղղված են հանցագործ գործողություններից մարդկանց աջակցությանն ու նրանց սոցիալական վերականգնմանը, բարոյական ու նյութական վնասի փոխհատուցմանը։

Աշխարհում հանցագործություններից տուժածներին օգնություն ցուցաբերելու մինչև 200 ծրագիր կա։ Այդ ծրագրերն օգնում են մարդկանց հաղթահարել սթրեսը, դուրս գալ ճգնաժամից, և վերջապես՝ նյութական ու բարոյական օգնություն են ցույց տալիս։


 Պիտակներ
         Միջազգային օրեր, փետրվարի 22


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb