«Համշեն 2019». Աբխազիայում հայկական տոնը կանցկացվի չորրորդ անգամ

Իրադարձային 23.10.2019   14:28   69
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Համշեն» տոնակատարությանը, որը նոյեմբերի 1-ին կանցկացվի Յաշտուխա գյուղում, սպասվում է 3 հազար հյուրից ոչ պակաս, Sputnik Աբխազիա ռադիոյի հետ զրույցում ասել է տոնի կազմակերպիչներից մեկը՝ Խաչիկ Մինոսյանը:

Նրա խոսքով՝ այս տարի Աբխազիայի Հայ համայնքի խորհուրդը որոշել է տոնն անցկացնել Սուխումիի շրջանում, Յաշտուխա գյուղի դպրոցի մոտ ֆուտբոլի դաշտում: Այս տարածքում կարելի է հարմարավետ տեղադրել բոլոր ցուցահանդեսային նյութերը, պաստառները եւ կայանել տրանսպորտային միջոցները:

Տոնակատարության ժամանակ համշենահայերի ավանդական մշակույթը կներկայացնեն Սուխումի քաղաքի, Սուխումիի, Գուլրիպշիի եւ Գագրայի շրջանների համայնքները: Յուրաքանչյուր շրջանի կհատկացվի առանձին ցուցահանդեսային հարթակ: Կազմակերպիչները երեխաների համար պատրաստել են նվերներով խաղեր: Բոլոր ցանկացողները կարող են խաղալ նարդի, շաշկի եւ շախմատ:

Մինոսյանի խոսքով՝ տոնի գլխավոր նպատակն է ավանդույթների վերածնումը, որոնք համշենահայերը Աբխազիա են բերել, եւ իհարկե, ժողովրդի միասնությունը:

«Մենք ջանում ենք տոն սարքել: Մարդիկ կարող են տեսնել, թե իրենց նախնիներն ինչպես են ապրել, ինչով զբաղվել: Ավանդության համաձայն՝ կներկայացվեն ազգային ճաշատեսակներ, կահ-կարասի եւ գործիքներ: Ռուսաստանից կգա համշենյան պարերի խորեոգրաֆիկ համույթը, Սոչիից եւ Կրասնոդարի երկրամասից կժամանեն երգիչներ»,- ասել է նա:

Տոնակատարության ժամանակ կլինի նաեւ աբխազական ճաշատեսակներով սեղան, որը կներկայացնի հանրապետության Առեւտրաարդյունաբերական պալատը:

«Կլինեն նաեւ աբխազական պարեր ու երգեր: Անչափ կարեւոր է ցույց տալ, որ մեկ հողի վրա լիելով, կարելի է ապրել բարեկամաբար եւ գեղեցիկ: Այս տոնը մեր երկրի համար ահռելի նշանակություն ունի: Մենք ցուցադրում ենք ամբողջ ժողովրդի միասնականությունը»,- նշել է Մինոսյանը:

Բերքի ավանդական «Համշեն» տոնակատարությունը Աբխազիայում անցկացվում է արդեն 4-րդ անգամ: Անցյալ տարի Գագրայի շրջանի Մախադիր գյուղում տոնակատարությանը մասնակցել էր ավելի քան 5 հազար հյուր:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Համշեն 2019»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon