Համերգ Արցախի համար. աշխարհահռչակ հայ երաժշիտները հանդես կգան նոր ծրագրով

Art News 24.10.2020   22:15   135

Մի խումբ աշխարհահռչակ հայ երաժշիտներ հոկտեմբերի 26-ին հանդես կգան «Համերգ Արցախի համար» ծրագրով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս ասին «Ինստագրամի» իր էջում տեղեկացրել է ռոք երաժիշտ, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ հրապարակելով համերգի ազդագիրը:

Համերգին մասնակցում են ամերիկահայ երգիչ, պրոդյուսեր Սեպուհ Սիմոնյանը, ռոք երաժիշտ, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ավանգարդ ֆոլկ ոճում ստեղծագործող և կատարող Արտո Թունջբոյաջյանը, լիբանանահայ երաժիշտ, ջութակահար Արա Մալիքյանը և այլք:

Համերգն անցկացվում է «Creative Armenia»-ի և Հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ: Նպատակն է բարձրացնել իրազեկվածությունն Արցախի խնդրի վերաբերյալ և կոչ անել մասնակցել հանգանակությանը:


 Պիտակներ
         Համերգ Արցախի համար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb