Համազգային հանգանակության աշխարհագրությունը

Իրադարձային 29.10.2020   20:15   64

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի համար հանգանակություններ են ստացվել աշխարհի 73 պետություններից։

Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

Առաջին 150 միլիոն դոլարի հանգանակության մեջ ամենամեծ բաժինը պատկանում է ԱՄՆ-ից հանգանակված գումարներին՝ 45․3 տոկոս։ Հայաստանի Հանրապետությունում հանգանակվել է ընդհանուր գումարի 33․3 տոկոսը։ Հանգանակության ծավալով երրորդը Ռուսաստանի Դաշնությունն է` 10․7 տոկոսով։ Ծավալով չորրորդն ու հինգերորդը Ֆրանսիան ու Գերմանիան են՝ համապատասխանաբար՝ հանգանակության 2․9 ու 1․0 տոկոսով։ 

Սեպտեմբերի 27-ին Հիմնադրամը հայտնել էր, որ «միասնական որոշում է կայացվել՝ սկսել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին»։

Հիմնադրամից հայտնում են նաև, որ նվիրատվություններն ընդունվում են հիմնադրամի կայքում www.himnadram.org հասցեով, ինչպես նաև փոխանցումներ կատարելով ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները՝ նույն էջում):


 Պիտակներ
         համազգային հանգանակություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb