Համազասպ Թորոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ

Իրադարձային 30.10.2020   12:55   36

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համազասպ Թորոսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ նշանակելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Համազասպ Թորոսյանի դիմումը՝

1. Համազասպ Հովհաննեսի Թորոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-7-Ղ1-1)։

2. Համազասպ Հովհաննեսի Թորոսյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,-ասված է որոշման մեջ:


 Պիտակներ
         Համազասպ Թորոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb