Համավարակի ժամանակ ամենաանվտանգ երկրներն՝ ըստ Bloomberg-ի

Աշխարհ 27.04.2021   16:00   46

Սինգապուրն առաջ Է անցել Նոր Զելանդիայից կորոնավիրուսի համավարակի շրջանում ամենաանվտանգ երկրների վարկանիշում: Ապրիլի 27-ին այդ մասին հայտնել Է The New Zealand Herald հրատարակությունը՝ վկայակոչելով Bloomberg գործակալության կատարած հետազոտությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ դրա պատճառ են դարձել բնակչության պատվաստման բարձր տեմպերը եւ երկրի ներսում արդյունավետ պայքարը կորոնավիրուսի տարածման դեմ: Վարկանիշում, որը 2020 թականի նոյեմբերին կազմել Է Bloomberg գործակալությունը, Նոր Զելանդիան զբաղեցնում Էր առաջին տեղը:

Սակայն, կորոնավիրուսի դեմ պատվաստման ազգային արշավներն սկսվելուց հետո, այն առաջին տեղը զջել Է Սինգապուրին, որի բնակչության գեթե 20 տոկոսն արդեն պատվաստում Է ստացել: Վարկանիշում երկրի դիրքի հաշվարկի համար հանգուցային ցուցանիշներ են դարձել տվյալները հիվանվացածների ընդհանուր թվի, մահացության ցուցանիշների, թեստավորված մարդկանց քանակի մասին եւ տեղեկատվությունը պատվաստման տեմպերի վերաբերյալ: Սինգապուրը հավաքել Է 79,7 բալ, իսկ Նոր Զելանդիան՝ 79,6 բալ:

Առաջատարների թվում են հայտնվել նաեւ Ավստրալիան (76,2 բալ) եւ Իսրայելը (74,9 բալ), որոնք զբաղեցրել են համապատասխանաբար երրորդ եւ չորրորդ տեղերը: Ռուսաստանը (60,9 բալ) այդ վարկանիշում զբաղեցրել Է 22-րդ տեղն՝ առաջ անցնելով Պորտուգալիայից եւ Իսպանիայից (59,7 բալ երկու երկրների համար Էլ), ինչպես աեւ Իռլանդիայից (57,7 բալ), Գերմանիայից (54,9 բալ) եւ Ավստրիայից (54,2 բալ): Վարկանիշը, որը ներառում Է աշխարհի 53 երկրներ, եզրափակում են Արգենտինան (41,4 բալ), Լեհաստանը (40,6 բալ) եւ Բրազիլիան (39,1 բալ), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         համավարակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb