Համավարակի ֆոնին Հայաստանում կավասակի հիվանդության տարածում չի արձանագրվել

Իրադարձային 21.05.2020   16:43   277

«Ֆրանսիայում, Իտալիայի հյուսիսում, Նյու Յորքում կավասակի սինդրոմի տարածվածության մասին, հատկապես այս պանդեմիայի ֆոնի վրա, տեղյակ ենք, միջոցներ ենք ձեռնարկում, եթե մեզ մոտ նման դեպքեր արձանագրվեն»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով, Հայաստանում այս տարի վիճակը, բարեբախտաբար, որևէ կերպ չի փոխվել, մինչ օրս ընդամենը 3 նման դեպք է գրանցվել։

Նախարարն ասաց, որ կավասակին ունի սիմպտոմատիկ բուժում, որի համար օգտագործվում է բավական թանկարժեք դեղորայք, դրա պաշարն էլ են գնել համապատասխան մոտավոր կանխատեսումների։ 

«Ապահոված ենք այդ դեղորայքով։ Եթե այդպիսի դեպքեր լինեն, բարեբախտաբար, այդպիսի դեպքեր չկան»,- ընդգծեց Ա. Թորոսյանը։ 

Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել մինչև 18 տարեկան 270 երեխայի մոտ, որոնցից 2 ունի թեթև թոքաբորբ, որևէ ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող վիճակ չկա։ Ա. Թորոսյանն ասաց, որ երեխաները թեթև են տանում հիվանդությունը։ 

Նախարարի ներկայացրած տվյալներով, կորոնավիրուսի դրական ախտորոշում է արձանագրվել 23 հղիի մոտ, նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում։



 Պիտակներ
         կավասակի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon